Իզուր էլ ՔՊ-ականները եկել էին գյուղ. Եթե մասնակցել հանդիպմանը՝ մի երկու բան կասե…

Իզուր էլ ՔՊ-ականները եկել էին գյուղ. Եթե մասնակցել հանդիպմանը՝ մի երկու բան կասեի. Խնածախի բնակիչ
Գիշերը շատ վատ վիճակ էր, անընդհատ կրակոցներ են եղել տարբեր տեղերից, տարբեր ուղղություններով, նույնիսկ դիմացի բարձունքներից. Ամենաշատը եղել է իրենց հրամանատարական դիրքից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Խնածախի բնակիչներից Հրաչ Հովակիմյանը:

«Չէր հանդարտվում, համարյա պատերազմ է: Գյուղի ուղղությամբ էլ են կրակում, օդ էլ են կրակում, չես կարողանում կողմնորոշվել:
Թոռս աշխարհազորում է, պոստերում են: Կրակոցներից վնասներ կան, մի քանի օր առաջ նույնիսկ իմ աղջկա բակին են խփել: Տանիք կա ծակված, գյուղապետի պատուհանին են խփել»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ օրեր առաջ ՔՊ-ական պատգամավորներ են եկել գյուղ, Հովակիմյանն ասաց. «Իզուր էլ եկել են, եկել են, ի՞նչ են ասել, ի՞նչ են օգնել գյուղացիներին: Ես հանդիպման մասին չեմ իմացել, եթե մասնակցեի հադիպմանը, մի քանի բան կասեի։ Կասեի՝ եկել եք ինչի՞, ի՞նչ պատասխան պիտի տան մեզ։ Ի՞նչ առիթով են եկել: Կանայք, երեխեքն են մեղք: Ի՞նչ է մեղք են գործե՞լ, որ էս գյուղում ենք ծնվել։ Իրենք էլ հրապարակում նստած կայֆավատ են անում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով