Հավաքվածքները պահանջում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կատարի ստանձնած պ…

Հավաքվածքները պահանջում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կատարի ստանձնած պարտականությունները, գործադրի բոլոր ջանքերը և հետ վերադարձնի ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն։
Այս պահին Արցախի օմբուդսման Գեղամ Ստեփանյանը և պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գտնվում են Կարմիր խաչի գրասենյակում։ Հավաքվածները սպասում են նրանց պատասխանին։
Հիշեցնենք, որ այսօր հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։
լուսանկարը՝ Անի Բալայանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *