Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառների հ…

‼️‼️‼️Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը շարունակվում է:
Ադրբեջանական և միջազգային մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով Ադրբեջանի կառավարությունում իրենց աղբյուրներին, հայտնում են, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության «Պանցիր-էս» համակարգի միջոցով։ Հրթիռն արձակվել է ինքնաթիռի ուղղությամբ, երբ ռուսական ՀՕՊ ուժերը փորձել են հակազդել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը: Հրթիռը պայթել է օդում՝ ինքնաթիռից ոչ հեռու, և վնասել է այն: Վնասված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում՝ չնայած օդաչուների կողմից արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին: Փոխարենը անձնակազմին հանձնարարվել է թռչել դեպի Ղազախստանի Ակտաու քաղաք։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *