Փաշինյանին վերագրվում է աներևակայելի մի մեղք. նա հրապարակավ կասկածի տակ է դրել ց…

Փաշինյանին վերագրվում է աներևակայելի մի մեղք. նա հրապարակավ կասկածի տակ է դրել ցեղասպանության իրողությունը. Օսկանյան

Ցեղասպանության մասին Փաշինյանի վերջին հայտարարությունները դատապարտելի և անընդունելի են: Հայաստանի ղեկավարի կողմից մեր պատմության ամենամեծ ողբերգության խեղաթյուրումը կամ նսեմացումը պետք է ցասում առաջացնի յուրաքանչյուր հայի մեջ, որ սերունդներ շարունակ կրել է հիշողության բեռը։
Թուրքիան տասնամյակներ շարունակ ժխտել է Ցեղասպանությունը՝ այն ներկայացնելով որպես պատերազմի ժամանակների փոխադարձ տառապանք՝ փաստաթղթերը որակելով քարոզչություն և աշխարհով մեկ մոռանալու լոբբինգ անելով։ Այժմ այդ հռետորաբանությունը մտահոգիչ ձայնակցություն է գտել Երևանում։ Փաշինյանի խոսքերը ոչ միայն խարխլում են Հայաստանի բարոյական դիրքն արտերկրում, այլև սպառնում փշրել այն հավաքական հիշողությունը, որը մեր ժողովրդին միասնական է պահել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *