Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի հնարավորություն…

🇷🇺🇷🇺🇷🇺Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի հնարավորությունը, սակայն մինչ ռազմական գործողությունների դադարեցումը ցանկանում է հստակեցնել վերջնական խաղաղության պայմանագրի շրջանակային սկզբունքները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Մոսկվայի իրազեկ աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ՝ Կրեմլում քննարկվում է հնարավոր խաղաղապահ առաքելության պարամետրերի նախնական որոշման հարցը։ Մասնավորապես, Մոսկվան պնդում է, որ նախապես համաձայնեցվի այն երկրների ցանկը, որոնք կարող են խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով