Ներքին ապակայունացում՝ արտաքին վտանգների ֆոնինԱյնուամենայնիվ, ի՞նչ է մեր ուզածը….

Ներքին ապակայունացում՝ արտաքին վտանգների ֆոնին
Այնուամենայնիվ, ի՞նչ է մեր ուզածը. իրար ոչնչացնել, իրար ստորացնել, իրար վիրավորել, կատարվածի մեղքն իրար վրա գցել, ամեն ինչ ջարդել-փշրել ու վերջում բոլորով (շեշտում եմ՝ բոլորով) կանգնել ողբերգության առա՞ջ։ Թե՞ այնուհանդերձ մեր նպատակը ելք գտնելն է։ Ելք այն վիճակից, որը տանում է պետության դեմոնտաժի և ազգովի թափառական դառնալու հեռանկարին։
Բոլոր ադեկվատ մարդիկ՝ իշխանությունից դուրս, ներս, որևէ մասնագիտության և տարիքի, այսօր մտածում են լուծման մասին։ Բոլոր ադեկվատ մարդիկ շոկի մեջ են իշխանության ներկայացուցիչների՝ վերջին օրերի բառապաշարից և ձևակերպումներից։
Այս իրավիճակից ելքի կարևորագույն գործիքը երկխոսությունն է։ Մյուս բոլոր ելքերը թուրքերն են թելադրելու։
Վերջին օրերի բառապաշարը հենց երկխոսությա´նն է խանգարում, և շատ կարևոր է, որ հենց իշխող թիմն իր ներսում այս հարցը բարձրացնի։
Սա, մեծ հաշվով, ներքին դիվերսիա է Հայաստանի դեմ։ Ներքին ապակայունացում՝ արտաքին վտանգների ֆոնին։
Սա բերելու է տրամադրությունների և դիրքավորումների կտրուկ ռադիկալիզացիայի՝ հանդիպակաց ճամբարներում և հասարակության ներսում։
Մի հալեպահայ, որը տարիներ առաջ է Հայաստան եկել, վերջերս ասում էր, որ հիմա Հալեպում տնտեսապես նորմալ է, բայց անվտանգ չէ. նախորդ տարիներին ով ում ինչ վատություն ասես արել է, ու հիմա եկել է վրեժի անվերահսկելի փուլը։ Ով ումից վրեժ ունի՝ լուծում է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանում սա ընդմիշտ բացառվի։ Դա կլինի Հայաստանի վերջը։ Ամեն ինչի վերջը։ Բայց դրա համար հիմիկվանից է պետք է հանրային երկխոսություն սկսել։
Շարունակությունը` https://altprojects.am/?p=1570&l=am%2Fnerqin+apakayunacum%D5%9D+artaqin+vtangneri+fonin+&fbclid=IwY2xjawKqHxNleHRuA2FlbQIxMQABHqdpGdjrdRjS7KrWIiaOtJ9rfIbImDvvJeghQT83t3oEOR8ggyH1PWH1vIew_aem_miHDqnpuahMmTphgEOduzA

Ներքին ապակայունացում՝ արտաքին վտանգների ֆոնին

Այնուամենայնիվ, ի՞նչ է մեր ուզածը. իրար ոչնչացնել, իրար ստորացնել, իրար վիրավորել, կատարվածի մեղքն իրար վրա գցել, ամեն ինչ ջարդել-փշրել ու վերջում բոլորով (շեշտում եմ՝ բոլորով) կանգնել ողբերգության առ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *