Մեր վրա փորձում են սոցիալական էքսպերիմենտ անել։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է «Հայոց տուն» նախաձեռնության համահիմնադիր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
«Գլոբալ առումով այստեղ միայն Հայաստանի հարցը չէ դրված, այլ դրված է շատ ավելի մեծ խնդիր, և դա լինում է տարբեր գունավոր հերթափոխություններից հետո։ Նույնը Մոլդովայում է կատարվում, այնտեղ պնդում են` մոլդովացի չկա, ռումինացի են, նույնը մեզ են փորձելու անել, ասելու են` հայ չկա, հայերը շեղված թուրքերն են։ Սակայն գլոբալիստները դեռ լիարժեք չեն հաջողել, և «Հայոց տան» ստեղծումը նշանակում է, որ դեռ կան առողջ բջիջներ մեր հասարակությունում»,–ասաց նա։
Նշեց` ուզում է, երբ գնա բարձրյալի մոտ, գլխիկոր չլինի 2 բանի համար` առաջինը, որ իր բոլոր հնարավորությունները չի ներդրել ի շահ ազգի և պետականության, նաև ուզում է իր զավակներին թողնել գոնե այնպիսի պետություն, ինչպիսին իր ծնողները թողել իրեն։
@ArmeniaSputnik
Leave a Reply