Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվ…

Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։ ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Երեւանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանն արդարացման վճիռ կայացրեց Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու գործով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով