Իսկ եթե ամեն ինչ այդքան պարզունակ չէ՞Ռուսաստանցի քաղաքական մեկնաբան Տարասովը Բաշ…

Իսկ եթե ամեն ինչ այդքան պարզունակ չէ՞

🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանցի քաղաքական մեկնաբան Տարասովը Բաշար Ասադի ռեժիմի տապալման պատասխանատվությունն անուղղակիորեն հասցեագրում է Իրանին: Նրա տեղեկացվածությամբ՝ Թեհրանը կասկածել է, որ Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում ազդեցության վերաբաժանման գաղտնի պայմանավորվածություն ունեն: Իրանը դեկտեմբերի 5-ին գերագույն հոգևոր առաջնորդի քաղաքական հարցերով տեղակալ Այաթոլլա Ղումիի գլխավորությամբ բարձրաստիճան պատվիրակություն է գործուղել Մոսկվա:
Ի՞նչ մակարդակի շփումներ են ունեցել կողմերը՝ ոչ մի տեղեկություն չկա: Ըստ երևույթին՝ Թեհրան վերադառնալով՝ այաթոլլա Ղումին խորհուրդ է տվել սիրիական «կաթսայից» հեռու մնալ: Իսրայելական մամուլի տեղեկություններով՝ Բաշար Ասադը դեկտեմբերի 2-ին գտնվել է Մոսկվայում, որտեղ նրան պարզ հասկացրել են, որ «խրված են Ուկրաինայում և չեն կարող ռազմական օգնություն ցուցաբերել»:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *