ՔՊ-ականները ստատուս գրելու հրահանգ են ստացե՞լ ԱՄՆ–ում Դոնալդ Թրամփ– Նիկոլ Փաշինյ…

ՔՊ-ականները ստատուս գրելու հրահանգ են ստացե՞լ
ԱՄՆ–ում Դոնալդ Թրամփ– Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև հանդիպմանը և դրան հաջորդող փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ նախարարները, պատգամավորները, պաշտոնյաները, իրար հերթ չտալով, ֆեյսբուքյան գրառումներ են անում։ Բացումն առավոտյան արեց Նիկոլ Փաշինյանը՝ Աստվածաշնչից հերթական մեջբերումն անելով. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն»։ Նրան հաջորդեցին վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Չնայած դեռ պաշտոնական փաստաթուղթը չի ստորագրվել, բայց իշխանության ներկայացուցիչները խանդավառված գովերգում են վաշինգտոնյան պայմանավորվածությունը՝ այն համարելով Հայաստանի խաղաղության նոր դարաշրջանի բացման գործարք։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *