«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի նախկին քաղաքապե…

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն օրերս կանչել են ՀՀ քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակով հարցաքննության:
Իսկ ինչ են փորձել պարզել քննիչները: Բանն այն է, որ նախկին քաղաքապետի ամուսնու գազալցակայանում մարտի 22-ին սպանություն էր կատարվել, եւ տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը անհետացել էր։ Իրավապահները փորձել էին հասկանալ՝ որտեղ է հիշողության կրիչը, գազալցակայանի աշխատակիցները նրանց բացատրել էին, թե տեսանկարահանող սարքը հիշողության կրիչ չի էլ ունեցել։ Իրավապահները կասկածներ ունեն, որ հիշողության կրիչը միտումնավոր ոչնչացվել է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով