Հորդառատ անձրևների հետևանքով Հայաստանում ոչ միայն փողոցներն են ջրի տակ հայտնվում, այլև Երևանի կենտրոնում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների լսարաններ է ջուրը լցվում և վնասներ հասցնում բուհերին: Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է հորդառատ անձրևը լցվում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենք: Նշենք, որ տևական ժամանակ է Կոնսերվատորիայում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, սակայն չեն ավարտվել: Նաեւ Կոնսերվատորիայի տանիքն են նորոգում, հավանաբար չեն ավարտել աշխատանքները տաք, չոր ամիսներին եւ հիմա դրա հետեւանքով բուհը մնացել է անպաշտպան բնության տարերքի առաջ:
Leave a Reply