Ռուս-չինական առաջա՞րկ ԿովկասինՌուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Չին…

Ռուս-չինական առաջա՞րկ Կովկասին

🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Չինաստանի մայրաքաղաքում քննարկել է Հարավային Կովկասին առնչվող հարցեր: Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ Գալուզինը Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Իի օգնական Լյու Բինեմի հետ քննարկել է Հարավային Կովկասի իրավիճակը: Ըստ պաշտոնական ձեւակերպման՝ ընդգծվել է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման փոխադարձ հետաքրքրությունը և ռեգիոնի պետությունների ու նրանց հարևանների համապատասխան ջանքերի կարևորությունը:
Անշուշտ, հետաքրքիր ձևակերպում է, առավել ևս, որ ինքնին հետաքրքիր է Հարավային Կովկասի հարցերի՝ ռուս-չինական քննարկումը: Այդպիսի քննարկումը, կամ դրա մասին տեղեկատվության հանրայնացումը, եթե աննախադեպ չէ, ապա բավականին հազվադեպ երևույթ է: Սա թերևս նշանակում է, որ Ռուսաստանը որոշակի առաջարկներ ունի Պեկինին՝ Կովկասի հետ կապված, որոնք գուցե համաձայնեցման դեպքում կարող են ենթադրել ռուս-չինական համատեղ առաջարկ ռեգիոնի երկրներին և նրանց հարևաններին:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *