«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի տարածքով անցնելիք ադրբեջանա-թուրքական տարանցի…

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի տարածքով անցնելիք ադրբեջանա-թուրքական տարանցիկ միջանցքի հարցը, ինչն Ադրբեջանը կոչում է «Զանգեզուրի միջանցք», դեռևս լուծում չի ստացել։
Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են տալ այդ միջանցքին փաստացի արտատարածքային կարգավիճակ, իսկ հայկական իշխանությունները, որոնք սովորաբար պատրաստ են զիջումների Բաքվին, դեռ չեն կողմնորոշվել՝ ինչպես թեման ընտրողներին հրամցնել։ Ակնհայտ է, որ միջանցքը՝ այն տեսքով, ինչպես պահանջում է Ադրբեջանը, Հայաստանի ինքնիշխանության կորստի գործընթացի միանշանակ սկիզբ է, ինչը շատ լավ գիտակցում է հայկական հասարակությունը:
Էրդողանը ներկայացրել է «ստեղծարար» լուծում՝ թաքնվել ամերիկյան մասնավոր վարձակալողի հետևում։ Ինչպես հաղորդում է Middle East Eye-ն՝ հղում կատարելով բանակցություններում ներգրավված աղբյուրներին, այս առաջարկը՝ ամերիկյան լոգիստիկ ընկերության ներգրավմամբ, առաջին անգամ ներկայացվել է հենց Թուրքիայի կողմից, և այն բարձրաձայնել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ վերջին բանակցությունների ժամանակ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *