Ո՞ւմ ոսկին էր իրացնում Մամեդովը Նոյեմբերի 23- ին մամուլում տեղեկություն է հայտն…

Ո՞ւմ ոսկին էր իրացնում Մամեդովը
🇦🇲🇦🇲🇦🇲Նոյեմբերի 23- ին մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Թուրքիայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել: Ստուգմամբ նրա մոտ հայտնաբերվել է 70 կիլոգրամ ոսկի: Անձը ներկայացել է որպես ադրբեջանցի դիվանագետ և հայտարարել, որ ոսկին պատկանում է իրեն: Բաքվի իշխանական լրատվամիջոցներն շտապեցին «հավաստի տեղեկություն» հայտնել, որ ձերբակալվածը «դիվանագետ չէ»:
«Թուրան» գործակալությունը, մինչդեռ, հղելով թուրքական աղբյուրներին, բացահայտել է, որ խոսքը ռազմական կցորդ Կահրաման Շամիլ օղլի Մամեդովի մասին է: Նա ձերբակալվել է Թուրքիայի Մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից: Ըստ որոշ աղբյուրների՝ Մամեդովը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում, այլ տեղեկություններով՝ Vadi Istanbul առևտրական կենտրոնի տարածքում:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *