Շվեյցարացի պատգամավորը ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը տեսնում է Բաքվի…

Շվեյցարացի պատգամավորը ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը տեսնում է Բաքվի նկատմամբ միջազգային ճնշման ճանապարհով
«Հավանաբար, ավելի լավ է չափազանց շատ պատրանքներ չփայփայել Ադրբեջանի մտադրությունների վերաբերյալ։ Իլհամ Ալիևը հետաքրքրված չէ խաղաղությամբ. ընդհակառակը, Հայաստանը նրան պետք է որպես թշնամի՝ իր իշխանությունն ամրապնդելու և սեփական ժողովրդի իրավունքների խախտումներն արդարացնելու համար»,-շեշտել է շվեյցարացի պատգամավորը։
Վերջինիս կարծիքով՝ Հայաստանը կարող է հույս ունենալ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա վերջին լարվածությունը, ինչպես նաև Իսրայել-Իրան պատերազմը կարող են ազդեցություն ունենալ Բաքվի վրա։
«Վերջին հաշվով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով»,-ընդգծել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *