Իսրայելի COP29-ըԿլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի պաշտոնական բացմա…

Իսրայելի COP29-ը

🇦🇲🇦🇲🇦🇲Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի պաշտոնական բացմանն Իսրայելի նախագահ Հերցոգը ներկա չէր, թեև նրա Բաքու այցն անոնսավորվել էր մոտ մեկ շաբաթ առաջ: Նոյեմբերի 11-13-ը Հերցոգը գտնվել է Վաշինգտոնում, հանդիպել նախագահ Բայդենի և վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Իսրայելը խորհրդարանական կառավարման պետություն է, նախագահը միայն ներկայացուցչական գործառույթներ է իրականացնում: Այդուհանդերձ, Հերցոգի ներկայությունը Բաքվի COP 29-ի բացմանը, պետությունների ու կառավարությունների ղեկավարների ձևաչափով քննարկումներին նրա մասնակցությունը որոշակի առումով կկարևորեր այդ միջոցառումը:
Հայտնի է դարձել, որ Իսրայելի նախագահը Բաքու է այցելելու նոյեմբերի 19-ին և քաղաքական հանդիպումներ է ունենալու: Խոսքը, ըստ երևույթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին է, որովհետև խորհրդաժողովին ներկայացած օտարերկրյա առաջնորդներն արդեն Բաքվում չեն:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *