Թուրքիայի Իզմիր քաղաքի Չեշմե առողջարանային շրջանում տեղատարափ անձրևները հեղեղում…

🇹🇷🇹🇷🇹🇷Թուրքիայի Իզմիր քաղաքի Չեշմե առողջարանային շրջանում տեղատարափ անձրևները հեղեղումներ են առաջացրել, ճանապարհները վերածվել են գետերի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական «Izgazete» թերթին:
Նշվում է, որ անձրևների արդյունքում ջրի տակ են անցել փողոցներում դրված սեղաններն ու աթոռները։ Ճանապարհներին ջրափոսեր են գոյացել, հեղեղվել են այն հատվածները, որոնք փորվել են գազային աշխատանքներ իրականացնելու համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *