Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ ռա…

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ ռանչո» կոչվող տարածքում աշխատողները մի քանի ամիս է` աշխատավարձ չեն ստացել։
Մեզ դիմած աշխատակիցներից մեկը նշեց. «Ես ու բազմաթիվ մարդիկ աշխատել ենք «Ռանչոյում», կատարել ենք գյուղական աշխատանքներ տարածքն ենք խնամել։ Սկզբում մեզ ամեն ամիս աշխատավարձը նորմալ տվել են, բայց վերջին 2-3 ամսվա աշխատավարձը չեն տվել ու չեն էլ ասում երբ են տալու»։
Բողոքի վերաբերյալ զանգեցինք Վարդան Ղուկասյանին, նա ասաց. «Չկա էդպիսի բան, էդպիսի մարդ չկա»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *