Ով էլ լինի Թուրքիայի նախագահը, պետական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխ…

Ով էլ լինի Թուրքիայի նախագահը, պետական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվելու. «Աբովյան Time»
Հայկական տեղեկատվական դաշտում որոշ շրջանակներ ակտիվ շրջանառում են, որ եթե Թուրքիայում մայիսին սպասվող ընտրություններում Էրդողանը պարտվի, ՀՀ- ն կշահի: Դա աբսուրդ է: Այս մասին «Աբովյան Time»-ի եթերում ասաց հաղորդման հեղինակ և վարող Արման Աբովյանը:
Նա ընգծում է, որ Թուրքիայի ընդդիմության թեկնածուն ևս ոչ պակաս ազգայնական է: Իսկ նման տեղեկություններով փորձ է արվում պարզապես հայ ժողովրդին թյուրիմացության մեջ գցել:
«Ով ուզում է լինի նախագահը, Թուրքիայի ֆունդամենտալ վերաբերմունքը դեպի Հայաստան և հայեր` չի փոխվի: Այն ամրագրված է թուրքական պետության ակունքներում: Թուրքերը չեն տեսնում հայկական էթնոքաղաքական տարրը այս տարածաշրջանում, քանի որ Հայաստանին վտանգ են ընկալում և ցանկանում են չեզոքացնել», – ասաց նա:
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *