Թուրքիայի ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվ…

Թուրքիայի ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն օրենքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Հայաստանի հետ սահմանին տեղակայված Ալիջան անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով։
Նախագիծը ստորագրել է 28 պատգամավոր։
Նշենք, որ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանությունն իրագործած գլխավոր անձանցից մեկն է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով