«Բաքու էիր ուզու՞մ հասնել, իսկ ու՞ր ես հիմա»․ Իլհամ Ալիևը հիշել է Դավիթ Տոնոյան…


🇦🇿🇦🇲 «Բաքու էիր ուզու՞մ հասնել, իսկ ու՞ր ես հիմա»․ Իլհամ Ալիևը հիշել է Դավիթ Տոնոյանին
«Ու՞ր է այն պաշտպանության նախարարը, որը ինձ սպառնում էր նոր պատերազմով։ Տանկերով Բաքու՞ էիր ուզում հասնել։ Այո, այդ տանկերը հասան Բաքու, բայց որպես ռազմավար»,- երեկ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով Դավիթ Տոնոյանին։
Պարոն Ալիև, այդ պաշտպանության նախարարը ձեր ուղիղ հրահանգով ձերբակալված է և արդեն 2 տարի գտնվում է կալանքի տակ որպես ռազմական հանցագործ, ինչպես դուք եք նրան բնորոշել և զրկված է անգամ իր ընտանիքի անդամներին տեսակցելու հնարավորությունից։
Ինչու՞ է Ալիևը խոսում իրենից կարգով ցածր պաշտոնյայի՝ պաշտպանության նախարարի մասին։ Թե՜ Երևանի, թե՜ Բաքվի բանտերում նստած են ԿՈՆԿՐԵՏ զինվորականներ, որոնք ԿՈՆԿՐԵՏ հրահանգով մեկուսացված են։
Հետևությունները պետք է անի հասարակությունը, որի աչքերում այդ զինվորականներին ամենաստոր մեթոդներով սևացրել են «հայրենի» իշխանությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով