Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կ…

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերահաստատել է լիարժեք աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի առաջարկին:
Կլաարը X-ի իր միկրոբլոգում կիսվել է այս մասին դեռ հունիսին կատարած իր գրառմամբ ու կից գրել.
«Կրկնում եմ հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները հետաքննելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Երևանի առաջարկին լիակատար աջակցությունը»,-գրել է նա:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով