Գրանադայում նախատեսված է փաստաթղթի, սակայն ոչ խաղաղության պայմանագրի ստորագրում…

⬆️ Գրանադայում նախատեսված է փաստաթղթի, սակայն ոչ խաղաղության պայմանագրի ստորագրում։ Եթե Գրանադայում հաջողվի ստորագրել փաստաթուղթ, իսկ դա, վստահ եղեք, կարելի կլինի լուրջ հաջողություն համարել Հայաստանի համար, այն պարունակելու է հնարավոր խաղաղության պայմանագրի գլխավոր դրույթները՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում և իրարից տարածքային պահանջների բացառում, դելիմիտացիայի ու դեմարկացիայի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացների մանրամասների հստակեցում։ Հայկական կողմը հնարավոր ամեն ինչ պետք է անի Գրանադայում նախատեսված փաստաթղթում և հնարավոր խաղաղության պայմանագրում ազգային փոքրամասնությունների, փախստականների վերադարձի և նրանց երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ որևէ կետ բացառելու համար։ Արցախի ամբողջական հայաթափումը այն գինն է, որը վճարելով՝ գոնե պետք է հասնել նման բովանդակությամբ կետերի բացառմանը։
Պետք է ընտրել իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու ճանապարհը։ Այս անգամ սխալվելու իրավունք չունենք։
Վահե Աղաջանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով