Անցանկալի սցենար Վրաստանում. Հայաստանը պետք է մշակի այլընտրանքՄիացյալ Նահանգներն…

Անցանկալի սցենար Վրաստանում. Հայաստանը պետք է մշակի այլընտրանք

🇦🇲🇦🇲🇦🇲Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին կոչ է արել Վրաստանում խորհրդարանի ընտրության օրը՝ հոկտեմբերի 26-ին, խուսափել մարդաշատ վայրերից, քանի որ կարող են լինել ինքնաբուխ ակցիաներ: Եվրամիությունը հայտարարել է, որ դադարեցնում է Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ շփումները: Վրաստանում խորհրդարանի ընտրությանն ընդառաջ սրվում է պայքարը ոչ միայն ներքաղաքական, այլ նաև աշխարհաքաղաքական համատեքստում:
Հոկտեմբերի 26-ին կայանալիք այդ ընտրության աշխարհաքաղաքական ասպեկտի մասին խոսվել և խոսվում է շատ: Բավականին քիչ է խոսվում Հայաստանի համար էական նշանակության մեկ այլ հանգամանքի մասին, որի ռիսկը, համենայն դեպս կարող է աճել Վրաստանում պայքարի լարվածության աճին զուգահեռ: Վրաստանում հնարավոր անկայունությունը Հայաստանի համար կարող է առաջացնել մատակարարումների խնդիր: Վրաստանը Հայաստան արտաքին ներկրումների և արտահանումների հիմնական ճանապարհն է, հետևաբար այդ երկրում որևէ ապակայունացում Հայաստանի համար կարող է ստեղծել էական ռիսկեր:
Կարդալ ավելին 👈

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով