«Հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարարն է Հայաստան գալիս՝ խնդրի լուծման նախնական փաթեթով»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով այն մասին, որ հայկական բեռները շարունակում են շաբաթներով մնալ Վրաստանի սահմանին։
«Հուսով եմ, որ լուծում կգտնենք, որովհետև առկա իրավիճակը շատ վտանգավոր է մեր բիզնեսի, գործարարների, խաղողագործների, կոնյակագործների համար։ Ես ինքս հակված եմ այդ օրը տարբեր ֆորմատներով հանդիպումներ կազմակերպելու, այսինքն՝ սենյակից դուրս չգանք, մինչև խնդիրը չլուծենք»։
Թողնել պատասխան