Էրդողանը դժգոհ է եվրոպական արձագանքներիցԹուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է,…

Էրդողանը դժգոհ է եվրոպական արձագանքներից

🇦🇲🇦🇲🇦🇲Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպական անվտանգության բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ համատեղ: Ըստ Էրդողանի դա բխում է ընդհանուր շահերից: Անկարան, եթե պայմանական ձևակերպենք, «արյան հոտ» է առել: Այս դեպքում, իհարկե, խոսքը ունի պատկերավոր նշանակություն, սակայն Թուրքիան փորձելով օգտվել Եվրոպայի շուրջ առաջացած նոր իրավիճակից, ձգտում է իրեն առավելագույն պարտադրել Եվրոպային: Առայժմ իհարկե եվրոպական արձագանքները զուսպ են:
Համենայն դեպս, Թուրքիայի հայտարարությունների ֆոնին, Անկարայի դերի վերաբերյալ եվրոպական հայտարարությունները «անհամաչափ» համեստ են: Գուցե դրա համար է նաև, որ Էրդողանը հայտարարությունները կրկնում է բավականին ինտենսիվ: Ըստ երեւույթին, նա դժգոհ է արձագանքներից, այլապես չէր ունենա թեման պարբերաբար կրկնելու կարիք: Եվրոպայում իհարկե բոլորովին ոգեւորված չեն լինի Թուրքիայի հավակնություններից ու ցանկություններից: Պատճառները տարբեր են:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *