Սիրիայում ռուս-թուրքական գործարքը չի կայանո՞ւմՍիրիայի նախագահի գլխավոր խորհրդակա…

Սիրիայում ռուս-թուրքական գործարքը չի կայանո՞ւմ
🇦🇲🇦🇲🇦🇲Սիրիայի նախագահի գլխավոր խորհրդական Շաաբանն անցյալ շաբաթ անսպասելի հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ չեն սկսվի, քանի դեռ Անկարան սիրիական տարածքներում է, որտեղ իրականացնում է թուրքականացման քաղաքականություն:
Թուրք-սիրական հաշտեցման նախաձեռնություն Մոսկվան ցուցաբերել է շուրջ չորս տարի առաջ: Այդ ընթացքում կողմերի դիվանագետները և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել: Ենթադրվում էր, որ կկազմակերպվի Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպում: Խորհրդարանի բացման նիստում Սիրիայի նախագահը նույնիսկ հայտարարել է, որ թուրքական զորքերի հեռացումը «նախապայման չէ»:
Այս ֆոնին նրա գլխավոր խորհրդականի հայտարարությունը հակառակն է վկայում: Խնդրին մոտ կանգնած թուրք վերլուծաբանների կարծիքով՝ թուրք-սիրիական հաշտությանը խոչընդոտում է Իրանը:
Կարդալ ավելին 👈

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով