🇦🇲 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
🗣 «Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ Մայիսյան փառավոր հաղթանակների արգասիքը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար: Շատ-շատերի, բայց ոչ մեզ համար: Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության ապագայի համար: Ուրեմն, եկեք անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զորացնենք այն, քանի դեռ կարող ենք, քանի դեռ չենք կորցրել մեր սուրբ նահատակներին արժանի լինելու, աշխարհի հնագույն քաղաքակրթությունը կերտողների ժառանգորդը լինելու հնարավորությունը»։