Թուրքիայի դատախազությունը 7 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջում հայտնի լրագրող և…

🇹🇷⚡️Թուրքիայի դատախազությունը 7 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջում հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Ֆաթիհ Ալթայլի նկատմամբ՝ հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործով։ Այս մասին հայտնել է Sözcü թերթը։
🔺Թուրքիայում նախագահին վիրավորելը քրեորեն պատժելի արարք է։
🔺Ալթայլին ձերբակալվել է Ստամբուլում հունիսի վերջում՝ տեղական դատախազության որոշմամբ։ Ձերբակալության և հետագա կալանավորման պատճառ է դարձել նրա ելույթը YouTube-ի իր հեղինակային ալիքում, որտեղ նա քննադատաբար է արտահայտվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Մասնավորապես, նա ասել է, որ Էրդողանը մտադիր է անժամկետ մնալ իշխանության ղեկին։ Ալթայլին սկզբում մերժել է իր դեմ առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ եթերում պարզապես ներկայացրել է հասարակական հարցման արդյունքներ, ըստ որոնց՝ շուրջ 70% թուրք ընտրողների դեմ են արտահայտվել Էրդողանի՝ ցմահ իշխանության մնալու հնարավորությանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *