Գեղարքունիքի մարզում ընտանիքի 6 անդամներ, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել ե…

Գեղարքունիքի մարզում ընտանիքի 6 անդամներ, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց
Ապրիլի 6-ին` ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Ռիտա Մ․-ն, 51-ամյա Ծովակ Շ․-ն, 25-ամյա Դիանա Պ․-ն, 5 ամսական Գ․ Շ․-ն, 2-ամյա Տ․ Շ․-ն և 2-ամյա Ս․ Շ․-ն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *