Ֆրանսիան անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից առաջադրված պահանջներն Ուկրաինա…

🇫🇷🇫🇷🇫🇷Ֆրանսիան անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից առաջադրված պահանջներն Ուկրաինայի ապառազմականացման և չեզոք կարգավիճակի հաստատման վերաբերյալ՝ հաշտության կնքման համար։ Այս մասին մարտի 6-ին հայտարարել է Ֆրասիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ պաշտպանության հարցերին նվիրված արտահերթ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Ռուսաստանը հստակ նշել է իր ցանկությունները՝ դրանք հնչեցնելով դեռ 2022 թվականին Ստամբուլի բանակցություններում, դրանք կրկնել է պաշտոնատար անձանց մի մասը: Ոչ մի ՆԱՏՕ, ոչ մի օտարերկրյա զորքեր և Ուկրաինայի ապառազմականացում…. ինչը նրա համար նշանակում է շատ կրճատված կազմով բանակ: Ակնհայտ է, որ այդ պայմաններն անընդունելի են ուկրաինացիների և մեզ համար», – Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *