Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Մ.Յու.Գալուզինի մեկնաբանություն…

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Մ.Յու.Գալուզինի մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի դիտարկման կապակցությամբ.

Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ գտնվել երկու տարբեր ուղղվածություններ ունեցող միավորումներում, ինչպես ԵԱՏՄ-ն և Եվրամիությունն է։ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միավորում է, իսկ ԵՄ-ն մի կառույց է, որտեղ տիրում է գավազանի կարգապահությունը, որը ենթարկվում է բրյուսելյան բյուրոկրատների կողմից թելադրված իրականությունից կտրված հակառուսական նարատիվներին:
Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել: Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի այն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով