Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ուն…

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում օրենսդիր և գործադիր մարմինների, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր շահագրգիռ կողմերի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի նախագիծը։Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ոլորտային քաղաքականության հիմքում կարևորելով երկարաժամկետ գործողությունների մշակումն ու իրականացումը՝ նախարար Մկրտչյանը կարևորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երեխայի լավագույն շահի ապահովմանը, նրանց տրամադրվող ծառայությունների մատչելիությանն ու հասցեականությանը, երեխայի կյանքի ու զարգացման իրավունքի իրացման համար անհրաժեշտ պայմանների հասանելիությանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *