Հնդկաստանի սահուն անցումից ի՞նչ կարող է «վերցնել» ՀայաստանըՀնդկաստանը զենք ներկր…

Հնդկաստանի սահուն անցումից ի՞նչ կարող է «վերցնել» Հայաստանը
🇦🇲🇦🇲🇦🇲Հնդկաստանը զենք ներկրող երկրից աստիճանաբար անցում է կատարում զենք արտահանող երկրի կարգավիճակ, հայտնում է այդ երկրի ֆինանսների նախարարությունը: Նյու Դելին ավելացրել է ռազմաարդյունաբերության ծավալը: Օրեր առաջ ռազմաարդյունաբերական համատեղ նոր ծրագրերի վերաբերյալ համաձայնագիր կնքվեց Ռուսաստանի հետ՝ Հնդկաստանի վարչապետ Մոդիի Մոսկվա կատարած այցի ընթացքում: 44-օրյա պատերազմից հետո Հնդկաստանը Հայաստանի սպառազինության համալրման հիմնական ուղղություններից մեկն է:
Այդ համատեքստում, տեւական ժամանակ է մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ կա Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ռազմատեխնիկական գործակցության աշխատանքային խումբ ստեղծելու մտադրություն, որի նպատակն է լինելու ռազմա-տեխնիկական կոոպերացիայի համակարգումը, ենթադրաբար՝ Հայաստանում հնդկական սպառազինության «ադապտացիայի» խնդիրների լուծումը: Միաժամանակ, ռազմաարդյունաբերական համալիրի ձեւավորման հրամայական ունի նաեւ Հայաստանը:
Կարդալ ավելին 👈

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով