«Հզբոլլահ» ահաբեկչական խմբավորումը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ 200 հրթիռ…

«Հզբոլլահ» ահաբեկչական խմբավորումը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ 200 հրթիռ և պայթուցիկով լիցքավորված անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի ռազմաբազայի ուղղությամբ: Հաղորդվում է, որ հարձակումները պատասխան են երեկ իսրայելական ավիահարվածի ժամանակ «Հզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Մուհամմադ Նասերի սպանությանը: Նասերը հարավային Լիբանանում ղեկավարում էր Հզբոլլահի երեք տարածաշրջանային ստորաբաժանումներից մեկը:
Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել հարձակումը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով