Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական աջակցություն ցուցաբեր…

🇦🇲🇦🇿🇷🇺Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին՝ պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը․
«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի սկսված գործընթացին։ Ելնում ենք նրանից, որ այն պետք է կրի կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ։ Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել», – ասել Է դիվանագետը։ Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին՝ Եվդոկիմովն ասել է, որ դա կախված կլինի Բաքվի և Երևանի քաղաքական կամքից․ «Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա», – ասել է նա:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով