Բաքվում կայանալիք COP29–ը ոչ այնքան կլիմայի փոփոխությանը վերաբերող գագաթնաժողով է լինելու, որքան «Արևմտյան Ադրբեջանի» շնորհանդես` հաշվի առնելով, որ այդ օրերին Ադրբեջանում են լինելու տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարներ։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է լրագրող Դավիթ Սարգսյանը։
«Եթե Ալիևի այսօրվա ելույթն ունի երկու թիրախ` ներքին լսարանն ու իրեն լսող հայերը, ապա նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29–ը ունի երրորդ ու ամենակարևոր թիրախը` միջազգային հանրությունը։ 44–օրյա պատերազմի հաջորդ օրվանից սկսած Ալիևը հետևողականորեն բարձրացրել է նշաձողը` ՀՀ ինքնիշխան տարածքից նորանոր հողակտոներ կորզելու։ Այն պահին, երբ միջազգային հանրության կողմից լիակատար լոյալություն կունենա, առանց վարանելու, ունենալով իր մեջքին Թուրքիայի աջակցությունը, կգնա այդ քայլին։ Որևէ մեկը թող չմտածի, թե հայաստանցիների արյունն ավելի կապույտ է, քան արցախցիներինը»։
@ArmeniaSputnik

Leave a Reply