Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենի…

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված` օգոստոսի 22-ին ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով