Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-նՌուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցները հաղորդո…

Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն

🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վլադիմիր Պուտինը գումարել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի հիմնական հարցը վերաբերվել է ՌԴ եւ «հետխորդային տարածքում կազմավորված անկախ պետությունների հարաբերություններին»: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռուսաստանի նախագահն ասել է, որ այդ երկրների հետ հարաբերություններին պետք է «մեծ ուշադրություն դարձնել»: Նա մասնավորեցրել է, որ խնդրի շուրջ քննարկումներ է ունեցել ֆինանսների նախարարի հետ եւ խոսել այն մասին, թե Ռուսաստանի «քաղաքական նոր շրջափուլում ինչպես պիտի կառուցենք այդ աշխատանքը՝ ներառյալ կազմակերպչականը»:
Ուշագրավ է, որ Անվտանգության խորհրդի նիստին ներկա է գտնվել նաեւ նախկին քարտուղար Պատրուշեւը: Նրա մասին ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նախօրեին ասել է, որ կշարունակի ծառայել, իսկ թե ինչ կարգավիճակում՝ հայտնի կդառնա առաջիկա օրերին:
Կարդալ ավելին 👈

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով