Ադրբեջանի դատարանը երկարաձգել է բանտում պահվող ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյա…

🇦🇿🇦🇿🇦🇿Ադրբեջանի դատարանը երկարաձգել է բանտում պահվող ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։ Մեղադրող դատախազն առաջարկել է Արկադի Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգել ևս 5 ամսով՝ հիմնավորելով խոշոր քրեական գործով նախաքննության շարունակմամբ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։
Բացի այդ, դատարանն առաջարկ է ստացել երկարաձգել Բաքվում կալանքի տակ գտնվող ևս մեկ անձի կալանքի ժամկետը, որի անունը, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները չեն նշում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով