Բուժառուի մահն ինձ համար կրկնակի ծանր է. «Արթկոսմեդում» մահացած բուժառուի բժիշկ«…

Բուժառուի մահն ինձ համար կրկնակի ծանր է. «Արթկոսմեդում» մահացած բուժառուի բժիշկ
«Արթկոսմեդ» կենտրոնում օրեր առաջ մահացել էր 60֊ամյա բուժառուն։ Դեպքին անդրադարձել է այդ կենտրոնի բժիշկ Արթուր Սարգսյանը։
«Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։ Բժշկական գաղտնիքի թույլատրելիության սահմաններում այս պահին կարող եմ տեղեկացնել, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի եղել: Մեր բժշկական թիմը մասնագիտական պարտականություններն իրականացրել է լիարժեք և ջանասիրաբար։
Խորապես ցավում եմ և կիսում հարազատների վիշտը»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *