Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդ…

Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է

🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանի Դաշնային ժողովի վերին պալատի խոսնակ Մատվիենկոն, որ, ի դեպ, վերջերս է տոնել ծննդյան 75-ամյակը, պատրաստվում է գրավոր հարցում հղել Հայաստանի Ազգային ժողովին՝ բացատրություն ստանալու, թե ու՞մ անունից է Ալեն Սիմոնյանը ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ պատերազմն անվանել «Ռուսաստանի ներխուժում»: Ինչու՞ է Ալեն Սիմոնյանը մասնակցել ԵՄ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովին, ո՞րն է Հայաստանի համար դրա «օգտակար գործողության գործակիցը» եւ ի՞նչ անհրաժեշտություն կար, որ նա ռուս-ուկրաինական հակամարտությանը նման գնահատական տար՝ այլ թեմայի հարցեր են:
Ինտրիգային է, երբ Ռուսաստանի ԴԺ վերին պալատի խոսնակն ակնկալում է, որ Հայաստանի Ազգային ժողովն Ալեն Սիմոնյանի «ռուսաֆոբ, հակառուսական հայտարարություններին գնահատական կտա»- քանի որ տիկին Մատվիենկոն համոզված է, որ «հայ ժողովուրդը դրանք չի կիսում»:
Կարդալ ավելին 👈

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով