Թուրքիան հիմք է դնում «Զանգեզուրի» միջանցքին.TRT Haber«Զանգեզուրի» միջանցքի մաս …

Թուրքիան հիմք է դնում «Զանգեզուրի» միջանցքին.TRT Haber

«Զանգեզուրի» միջանցքի մաս կազմող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունենում Թուրքիայի Իգդիր քաղաքում։
«Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին կդառնա Զանգեզուրի միջանցքի բանալին», — ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ ելույթ ունենալով հիմնարկեքի արարողության ժամանակ։
Թուրքիան նախագծի իրականացման համար ներգրավել է 2.4 միլիարդ եվրո արտաքին ֆինանսավորում։ Երկաթուղու թողունակությունը կկազմի տարեկան 5.5 միլիոն ուղևոր և 15 միլիոն տոննա բեռ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով