Փարիզը «սեղմում է» ԱլիեւինԲաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆրանսիան խորհրդա…

Փարիզը «սեղմում է» Ալիեւին

🇦🇲🇦🇲🇦🇲Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆրանսիան խորհրդակցությունների համար Փարիզ է հրավիրել Ադրբեջանում արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Բուայոնին: Ըստ երեւույթին, դա տեղի է ունեցել ավելի վաղ, քանի որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն հայտնել է, որ նախագահ Մակրոնն ընդունել է դեսպանին: Ըստ հաղորդագրության՝ դեսպանը խորհրդատվությունների է հրավիրվել, քանի որ Ադրբեջանի «գործողությունները վնասում են երկկողմ հարաբերություններին»:
Ֆրանսիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները բարդ են անցյալ տարվանից, երբ Իլհամ Ալիեւը մերժեց նախագահ Մակրոնի մասնակցությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական նախաձեռնությունը: Դեկտեմբերին Բաքվում ձերբակալվեց Ֆրանսիայի քաղաքացի, որ կալանավորվեց որպես «Ադրբեջանում Ֆրանսիայի արտաքին հետախուզության ռեզիդենտ»: Բաքվում Ֆրանսիայի քաղաքացի է կալանավորվել նաեւ անցած ամիս: Նա մեղադրվում է «Բաքվի մետրոպոլիտենի դեպո ապօրինի մուտք գործելու եւ վնասրարություն իրականացնելու» մեջ:
Կարդալ ավելին 👈

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով