Արդեն մեկ տարի է Արցախի բռնազավթումից և էթնիկ զտումից սկսած մեր հանրության շրջա…

Արդեն մեկ տարի է Արցախի բռնազավթումից և էթնիկ զտումից սկսած մեր հանրության շրջանում շրջանառվում ու գնալով ավելի արմանատանում է շատ վտանգավոր խոսույթ. «Արցախցիները չկռվեցին», «Ինչու՞ բոլորը մի մարդու նման եկան. պետք է մնային ու մինչև վերջին մարդը պայքարեին» և այլն:
Այս մասին լսել եմ տարբեր ինտելեկտի տեր մարդկանցից և երկար պետք չէ մտածել հասկանալու համար, թե ովքեր և ինչ նպատակով են հանրային դաշտ նետում այս խոսույթը, բայց դրան կանդրադառնամ առանձին գրառմամբ:
Երբ, լսելով վերը նշված պնդումները, փորձում ես հասկանալ, թե ինչ փաստերի հիման վրա են եկել նման եզրահանգման, հասկանում ես, որ Արցախ ադրբեջանական վերջին ներխուժման մասին էս մարդիկ ունեն զրո տեղեկություն ( չհաշված Ադրբեջանի կողմից քարոզչական նպատակով օգտագործված ԱՀ ՊԲ-ի կողմից զինամթերքի հանձման հայտնի տեսանյութը):
Այս վերաբերմունքը ցեղասպանության սպառնալիքի տակ մեկ տարի շրջափակման մեջ ապրած հայերի հանդեպ ոչ միայն վտանգավոր է և խտրական, այլ նաև ամենավերջին աստիճանի անբարոյական: Եվ որպեսզի հասկանալի լինի, թե ինչ չափի վտանգավոր է այն, ձեզ մի հարց տամ.
Ինչպես կվերաբերվեիք մի հայի, ով 1915 -ի ցեղասպանությունից մազապուրծ եղած , կամ 88թ-ի Գանձակի ու Սումգայիթի ջարդերից փրկվածներին ասեր. « Բա կռվեիք, ինչի եք եկել՞,մինչև վերջին մարդը պայքարեիք» «Եկել եք հերիք չի մի հատ էլ տան տեր եք դառել» «Մեզ մի շատ տեղ կա ապրելու դուք էլ եկաք լցվաք» և այլն: Այ էս հարցին պատասխանելուց հիշեք, որ դուք նույն եք անում այսօր արցախցու հանդեպ:
Ամոթ է, մի դարձեք հրեշավոր քարոզչության զոհը:
Գուրգեն Բավեյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *