Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցով պայմանավորված
ՔՊ վարչության նիստը երեկ չի կայացել, վարչության անդամներն անգամ տեղյակ չէին, թե երբ է կայանալու ոմանց համար այդքան սպասված նիստը, որի օրակարգում արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունն է։ Չնայած դրան, առաջադրումներն ավարտվել են, նոր թեկնածուներ չեն կարող հայտնվել․ 2 թեկնածու կա՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան: «Ղուշ թռցնող» Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում, կարծում է, որ վարչությունում իր աջակիցները մեծամասնություն են, եւ Արուսի համեմատ ինքն ուղղակի իրավաբանության գուրու է․ Ջուլհակյանն իրավաբանի կրթություն չունի, ճարտարագիտականի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետն է ավարտել եւ մի քանի ամիս
2010-ին, Վարշավայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում «Մարդու իրավունքներ» է ուսումնասիրել։
Leave a Reply