Վերջին հանդիպումն ու զրույցը Կուտոյանի հետ ՊՊԾ-ից առաջ ես մտերիմ հարաբերությունն…

Վերջին հանդիպումն ու զրույցը Կուտոյանի հետ
🔫 ՊՊԾ-ից առաջ ես մտերիմ հարաբերություններ ունեի Գեորգի Կուտոյանի հետ։ Հետո նա դարձավ ԱԱԾ տնօրեն։ Ծառայության բերումով էլ երբեմն հանդիպում էինք։ Մի քանի անգամ երկար խոսել էինք պետության խնդիրների մասին։
Վերջին անգամ նրան հանդիպեցի իշխանափոխությունից ամիսներ անց։ Հիշում եմ շատ պարզ…
😔 Կուտոյանը անտրամադիր էր, աչքերը՝ դատարկ ու հոգնած։ Ես փորձեցի կատակով կոտրել լռությունը․
— Ժոր, ի՞նչ ա եղել, ինչի՞ ես էսքան տխուր։
Նա գլխով կախ պատասխանեց․
— Շատ վատ բան ենք բերել Հայաստանի գլխին։ Էդ ինչ գալու ա… ամենավատ երազում էլ չես պատկերացնի։ Չգիտեմ՝ ինչի Թիվ 1-ը ինձ դրեց էս թեմայի տակ, բայց ես ինձ չեմ կարող ներել։
🤯 Չէի հասկանում, թե ինչի մասին էր։ Հայաստանում առանց արյուն թափելու իշխանություն էր փոխվել, անգամ հինը ու նորը կարծես օրգանիկ կապ ունեին։
Ես հակադարձեցի․
— Բայց հանգիստ ա։ Տոնոյանն էլ ասում էր՝ Սերժն ու Փաշինյանը փրկել են Հայաստանը։ Ճիշտ ա, Նիկոլը տարօրինակ մարդ ա (զուգարանի պատմությունը հիշեցի)… բայց դա ուրիշ բան ա։
Կուտոյանը դառը ժպտաց․
— Դու դեռ չգիտես…
Էդ խոսքերը մնացին գլխումս։ Նա այլևս ոչինչ չավելացրեց, միայն խնդրեց․
— Քեզ լավ կնայես։
📩 Մի քանի շաբաթ անց տղաներից մեկի նամակը սառեցրեց ինձ․
«Կուտոյանը հայտնաբերվել է մահացած։ Նախնական վարկածը՝ ինքնասպանություն»։
❄️ Արյունս սառեց։ Հիշեցի նրա վերջին խոսքերը։ Միայն մեկ բան էր պտտվում գլխումս․
— Ի՞նչ դժբախտություն էր սպասվում Հայաստանին, որ նրան հասցրեց էդ քայլին։
Այդ օրվանից ամեն առավոտ արթնանում էի անհանգիստ։ Նրա ստվերը միշտ ինձ հետ էր։
🔥 Մինչև 44-օրյա պատերազմը ես շարունակում էի փնտրել պատասխաններ։
Շարունակելի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով