«Վրացական կողմը հայկական մաքսային մարմիններին տեղեկացրել է, որ Կազբեկի անցակետու…

«Վրացական կողմը հայկական մաքսային մարմիններին տեղեկացրել է, որ Կազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարների կուտակման պատճառն այն է, որ մեքենաների թիվն ավելի շատ է, քան անցակետի թողունակությունը։ Վրացական կողմից հավաստիացնում են, որ հերթերը վարորդների ազգությամբ պայմանավորված չեն. անցակետի հերթում հայերից բացի այլ ազգերի ներկայացուցիչներ էլ կան»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ իրենք խնդրին տեղյակ են և լուծման ուղղությամբ աշխատանքներ են տանում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով