Արցախը պատմության փոշիների տակ չպետք է թաղել. Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել Ար…

🇦🇲Արցախը պատմության փոշիների տակ չպետք է թաղել. Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա կապակցությամբ
🔴Այո՛, Արցախը այսօր կորցրել ենք։ Սակայն, Արցախը իր հողով ու ժողովրդով և ինքնիշխանության իրավունքով վերականգնելու հույսը չե՛նք կորցրել ու չպիտի կորցնենք՝ որքան ոչ նպաստավոր լինեն մեզ շրջապատող պայմանները։
🔴Պատմությունը կաղապարված գոյություն չէ. այն փոփոխության ենթակա է։ Եթե այսօր աշխարհաքաղաքական պայմանները նպաստավոր չեն Արցախի անկախության վերականգնման համար, վաղը դրանք կարող են հիմնովին փոխվել։ Պետք է արթուն լինել ու հետևողական։
🔴Արցախի անկախության վերականգնումը մեր ժողովրդի սրբազան դատի անբաժանելի մասն է։ Արցախի հայության ազատորեն ապրելու հավատքն ու կամքը պետք է վերածել ամենօրյա նպատակասլաց պայքարի։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով